Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Պարտվողի կերպարը ջնջելու ժամանակն է

Պարտվողի կերպարը ջնջելու ժամանակն է
25.11.2024 | 14:51

Մինչև 2003 թվականը Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը չէր խուսափում հայտարարել, թե Արցախի հարցը փակված է, և իրենք հավերժ կորցրել են Արցախը։

Այդ մասին Հեյդարը բազմիցս հայտարարել է նաև իր հարցազրույցների ժամանակ։

Այսինքն, Արցախի հրադադարից' 1994-ից հետո 9 տարի շարունակ Ադրբեջանի նախագահը թեպետ բանակցում էր Հայաստանի հետ խաղաղության համար, բայց իր ժողովրդին ասում էր, որ իրենք հույս չունենան Արցախի հարցում։

2003 թվականի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի ընտրության ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե 20 տարի հետո ինքը կմտնի Ստեփանակերտ՝ տիրոջ իրավունքով։

Դառնալով Ադրբեջանի նախագահ՝ Իլհամը հիմնովին փոխեց Ադրբեջանի քաղաքական կուրսը Արցախի հարցում, ու պարտվողական կերպարին փոխարինեց հարձակողական ծրագիրը։

Հիմա մեր ժամանակն է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3471

Մեկնաբանություններ